14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ասում են՝ կարգին աղջիկն ի՞նչ գործ ունի բիլիարդանոցում. ինչի՞ բիլիարդանոցն հասարակաց տու՞ն է

Ասում են՝ կարգին աղջիկն ի՞նչ գործ ունի բիլիարդանոցում։ Ինչի՞, բիլիարդանոցն ի՞նչ է՝ հասարակաց տու՞ն է, թմրանյութերի պահե՞ստ է, մարդասպանների ո՞րջ է։ Բիլիարդանոցն էն չի՞, որտեղ մի հատ երկար փայտիկով ինչ-որ կանաչ սեղանի վրա ինչ-որ գնդիկներ են գլորում։ Եվ որտե՞ղ է գրված, որ կարգին տղաները կարո՛ղ են բիլիարդանոց հաճախել, իսկ կարգին աղջիկները՝ ոչ։ Աղջիկները չե՞ն կարող փայտիկով գնդիկ գլորել։ Թե՞ դա վերին արտի ցորեն տղաներին է միայն վերապահված։ 
Կամ ենթադրենք՝ ձեր գծած չափանիշներով «կարգին» աղջիկ չի կամ բոլո՛ր չափանիշներով կարգին աղջիկ չի, ուրեմն կարելի է ու պետք է դանակով կոկորդը կտրե՞լ։
Նման դատողությունների հեղինակները երեւի կարծում են՝ իրենք կարգին աղջիկ կամ տղա են, ամենակարեւորը՝ նամուսով, ղեյրաթով ու էլ դու սուս հայեցի։ 
Չգիտեմ՝ կարգին ի՛նչ եք, բայց ո՛չ միայն կարգին մարդ չեք, այլեւ առհասարակ մարդ չեք։

Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ