Բռնցքամարտիկը կմնա կոմայի մեջ ողջ կյանքում
Ռուս գերծանր քաշային բռնցքամարտիկ Մագոմեդ Աբդուսալամովը հնարավոր է դուրս չգա կոմայից: Այդ մասին հայտնել է բռնցքամարտիկի ներկայացուցիչ Նաթան Լեւվկովիչը:
՛՛Հնարավոր է նա ընդմիշտ մնա կոմայի մեջ, հնարավոր է մի քանի շաբաթ: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի: Բժիշկները վերահսկում են իրավիճակը: Ասել, թե ինչ կլինի հետագայում, շատ դժվար է՛՛,- նշել է Լեւվկովիչը:
Հիշեցնենք, որ Աբդուսալամովը կոմայի մեջ էր հայտնվել Մայք Պերեսի հետ մենամարտից հետո: Նշենք նաեւ, որ Պերեսը այս դեպքից հետո որոշել է ավարտել կարիերան: