29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Ինչով է պայմանավորված Հայաստանի տնտեսական աճի դանդաղ տեմպը

  ”Հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի առաջնահերթություններ են սահմանվել սոցիալական, կրթական և առողջապահական ոլորտները”,-այսօր ասուլիսում ասաց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` ներկայացնելով 2014թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը:

Մինասյանը հայտնեց, հաշվի առնելով 2013թ-ի տնտեսական աճի ցածր ցուցանիշը և բարձր գնաճը՝ 2014թ-ի կատարողականը բացասական է լինելու։ ”Այս տարվա տնտեսական աճը կկազմի 4.1 տոկոս՝ 7.1 տոկոսի փոխարեն։ Եթե դա չլիներ, ապա մենք տեղավորվելու էինք”,-ասաց նա ու պարզաբանեց. ”Հայաստանի տնտեսական աճի դանդաղումը պայմանավորված է գործընկեր երկրներում տնտեսական աճի ավելի ցածր տեմպերով, ինչպես նաև շինարարության ոլորտի 10 տոկոս անկումով, ինչը կապված է ”Հյուսիս-հարավ” մայրուղու շինարարական աշխատանքների դանդաղեցմամբ”։

ԱԺ պատգամավորը հույսով է, որ Վրաստանի հետ անցակետերում նոր մաքսային տերմինալների կառուցումը կխթանեն շինարարության ոլորտի ցուցանիշի բարձրացմանը։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ