16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Որևէ իրավիճակում Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա

”Ոստիկանությունում կատարվող բարեփոխումները բերեցին նրան, որ ժողովուրդն ինչ էլ անի, մենք պիտի այնպես անենք, որ հանկարծ որևէ բան չլինի նրանց: Ավելի լավ է մեզ մի բան լինի, քան ժողովրդին”,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն` անդրադառնալով երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպին:

Ըստ Սահակյանի` ոստիկանությունը նախօրոք չի կանխել Շանթ Հարությունյանի երթն` իմանալով հանդերձ, որ երթը լինելու է փայտերով և պայթուցիկ նյութերով, քանի որ ցանկացել է հանդուրժողական մոտեցում ցուցաբերել:  

”Մեր իրականությունն այնպիսին է, որ եթե ոստիկանները հանդես չեն գալիս ընդգծված գործողություններով, ապա դատապարտվում են հասարակության մի մասի կողմից, իսկ ես այն կարծիքին եմ, որ չպետք է հանդուրժեր, և այդ բանը ոստիկանությունը պետք է հենց առաջին օրից իր վրա վերցներ և արգելեր”:

Սահակյանը հիշեցրեց. ”Բոլորին է հայտնի, որ Շանթն ազատ է արձակվել հոգեկան խնդիրների պատճառով և իրավունք չուներ նստացույց կամ հանրահավաք անելու”:  Հարցին, թե մտավախություն չունի, որ ”քաղբանտարկյալ” տերմինը կրկին կմտնի շրջանառության մեջ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց.  

”Չկարգավորված մտքերի արդյունք են, որ քաղբանտարկյալներ կարող են լինել։ Քաղբանտարկյալները նրանք են, ովքեր քաղաքական ֆորմատներ են փոխում, բայց մեր երկրում այդ խնդիրը չկա՝ քաղաքական շրջադարձերի նպատակ չկա”:

Հարցին, թե որ իրավիճակում Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, Սահակյանը պատասխանեց․

”Որևէ իրավիճակում Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա։ Սովորական ժողովրդավարական ձև է հրաժարական պահանջելը։ Կան հրաժարական պահանջողներ, բայց այդ պահանջնողներից յուրաքանչյուրն իր ստվերային կողմն ունի՝ իբրև թե ընդդիմություն ենք, ավելին կարող ենք անել։ Ես դեռևս չեմ տեսել որևէ քաղաքական թիմ, որը կարող է ավելին անել՝ հատկապես, երբ այսօրվա ընդդիմության շարքերում նախկին իշխանության ներկայացուցիչներն են”։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ