Զրոն ինչով էլ բազմապատկես, զրո է լինում. Շարմազանովը` Զուրաբյանին

”Զրոն ինչով էլ բազմապատկես, զրո է լինում, այնպես որ իրենց արթնանալը միայն երազանք կարող է լինել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Զուրաբյանն այսօր ասուլիսում ասաց. ”Մենք երբեք առիթ օգտագործող չենք եղել: Եթե վերցնեք, վերլուծեք, չեք տեսնի, որ մենք առիթ օգտագործենք, հանրահավաք նշանակենք, որովհետև ինչ-որ բան է պատահել: Մեր հանրահավքները կապված են եղել հստակ քաղաքական գործընթացների հետ, արտահերթ ընտրություններ պահանջելու գործընթացի հետ՛՛: Նա նշեց, որ երբ ինչ-որ պահի տեսնեն, որ կարող են նախաձեռնել մի գործընթաց, որ կարող է արձանագրել հաջողություն, կսկսեն այդ գործընթացը: