28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ռուսաստանը վարկ կտրամադրի Հայաստանի ատոմակայանին

Ըստ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի քարտուղար Վահրամ Պետրոսյանի, Հայաստանի ատոմակայանը տարիների ընթացքում վերազինվել է եւ համապատասխանում է անվտանգության միջազգային բոլոր չափորոշիչներին:

“Պետք է ասեմ, որ մենք կանգ չենք առնելու եւ հետագայում եւս աշխատանքներ են տարվելու ատոմակայանի անվտանգությունն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար”,- ասաց նա:

Նախագահին կից խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գերմանացի Ադոլֆ Բիրկհոֆերն էլ առանձնացրեց այն փաստը, որ  Հայկական ատոմակայանը ինտեգրվել է աշխարհի միջուկային օբյեկտների ցանցին: Նա ատոմային էներգետիկայի ոլորտում կարեւորեց  Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը.

“Հայկական ատոմակայանի նման ատոմակայանների կյանքը երկարաձգվել է Ռուսաստանում, Ֆինլանդիայում գոյություն ունեցող նմանատիպ ատոմակայաններում: Այսինքն կա նմանատիպ փորձ”,- ասաց Ադոլֆ Բիրկհոֆերն:

Ի դեպ,  Վահրամ Պետրոսյանն էլ լրագրողներին ասաց, որ  նախնական պայմանավորվածության համաձայն ռուսական կողմը տրմադրելու է վարկ` հայկական ատոմակայանը վերազինելու համար: Գումարի չափը դեռ պարզ չէ, քանի որ քննարկումները շարունակվում են:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ