06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Անդրանիկ Կարապետյանը դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի փոխչեմպիոն

Ծանրորդ, 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, Թայփեյում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») իր քաշային կարգում նվաճելով փոքր ոսկե և փոքր արծաթե մեդալներ, երկամարտի արդյունքով դարձել է մրցաշարի փոխչեմպիոն: Հայ ծանրորդը, պոկում վարժությունում բարձրացնելով 170 կգ, դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի ռեկորդակիր:

Նշենք, որ «Ունիվերսիադա-2017»-ին մասնակցում են 131 երկրների 7639 մարզիկներ, որոնքուժերն են չափում 21 մարզաձևերում: ՀՀ պատվիրակության կազմում խաղերին մասնակցում են15 մարզիկներ 7 մարզաձևերից՝ ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո,ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու:

Հիշեցնենք, որ համաշխարհային ուսանողական խաղերում,  բացի Անդրանիկ Կարապետյանից, հայ մարզիկները նվաճել են ևս 2 մեդալ. մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ