Սերգեյ Մինասյանն ասում է՝ շուտով նորություն կլինի. Հրապարակ
Դեռևս ամիսներ առաջ թերթը գրել էր, որ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի փոխարեն շուտով դեսպան է նշանակվելու քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, և ագրեմանը (կառավարության համաձայնությունը՝ իր երկրում տվյալ անձին որպես դիվանագիտական ներկայացուցիչ ընդունելու) արդեն ուղարկվել է վրաց իշխանությունների կողմից: Այս կադրային փոփոխությունը մի կողմից պայմանավորված էր աշխարհահռչակ մարզիկի՝ դեսպանի պաշտոնում չհաջողելու հանգամանքով, մյուս կողմից՝ նրա առողջական վիճակով:
Դե, իսկ Սերգեյ Մինասյանն էլ երիտասարդ քաղաքագետ է, ծնունդով Ջավախքից՝ Ախալքալաք քաղաքից: Սերգեյ Մինասյանը թերթի հետ զրույցում ասել է. «Դեռ նորություն չունենք, որովհետև արձակուրդային շրջանը դեռ չի վերջացել, ես կարծում եմ՝ մինչև ամսվա վերջ նորություն կունենանք»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: