06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Զուրաբյանին հաջողվել է հանդիպել ոստիկանապետի հետ

՛՛Ակնհայտ է, որ այս ռեժիմը երկիրը հասցրել է մի անելանելի վիճակի, որ շատերն այլևս այլ ելք չեն տեսնում, քան ծայրահեղական, ապօրինի միջոցներով փորձել այս երկիրն ազատել: Առաջին հերթին սրա համար պետք է մեղադրել Սերժ Սարգսյանի ղեկավարած ռեժիմին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով երեկ Շանթ Հարությունյանի նախաձեռնած ՛՛հեղափոխությունից՛՛, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ մարդիկ չգիտեն՝ օրինական ճանապարհով ինչպես կարելի է պայքարել իշխանության դեմ, և այդ պատճառով էլ ընտրվում նման ուղին: ՛՛Դիմում են ծայրահեղ միջոցների, որի համար պետք չէ զարմանալ. սա այսօրվա ռեժիմի լավագույն բնորոշումն է՛՛,-նկատեց նա: ՀԱԿԿ անդամ Վահագն Խաչատրյանը հավելեց, որ քանի որ իշխանությունը չի ցանկանում ոչինչ փոխել, նման պատասխան է ստանում:

Զուրաբյանը պատմեց նաև, որ երեկ երեկոյան ինքն ու խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եղել են ոստիակնության առջև, որտեղ բազմաթիվ անմեղ մարդիկ էին տարվել: ՛՛Մենք պահանջեցինք հանդիպում ոստիկանապետի հետ, մի քիչ էլ սահմաններ անցնող համառության դրսևորումից հետո հաջողվեց ունենալ հանդիպում ու ներկայացրինք այն մարդկանց ցուցակը, ովքեր հակաիրավական որևէ գործողություն չէին կատարել, թվով 11 մարդ՛՛: Զուրաբյանը շեշտեց, որ այդ մարդիկ ազատ են արձակվել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ