Ձերբակալվել է Վարդան Պետրոսյանը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/petrosyan-1_138_1383722618.jpg)
Դերասան Վարդան Պետրոսյանին այսօր՝ նոյեմբերի 6-ին ձերբակալել են հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում:
Այդ մասին Henaran.am-ին տեղեկացրեցին ոստիկանությունից: Ողբերգական ավտովթարի արդյունքում 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Վթարի արդյունքում՝ ուղեւորներից հորեղբորորդիներ Էդգար ու Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Հարվածող ավտոմեքենայի ղեկին եղել է Վարդան Պետրոսյանը, որը շրջանառվող լուրերի համաձայն, եղել է ոչ սթափ վիճակում: Դեռեւս հայտնի չէ, արդյո՞ք նա գերազանցել է արագությունը, թե ոչ, կամ սթափության ինչ մակարդակում է եղել:
Վարդան Պետրոսյանի Facebook-յան էջում հայտարարություն էր տեղադրվել, որտեղ ասվում է.
՛՛Բոլորին խնդրում ենք չհավատալ այն զզվելի հերյուրանքներին, թե Վարդան Պետրոսյանը հարբած է եղել կամ վարել է ավտոմեքենան 120, 160, կամ 180 կմ-ժ արագությամբ:Այս ստեր տարածողներին, ատելութուն սերմանողներին, ՛՛արդարադատություն՛՛ գոռացողներին ու վրեժ պահանջողներին խնդրում ենք սպասել հետքննության արդյունքներին՛՛: