13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Խանջյանի թունելում մեքենա է այրվել

 Այսօր` նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ըստ Shamshyan.com-ի, Ժամը 01:30-ի սահմաններում Hyundai Elantra մակնիշի 91 ՍՍ 091 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Ագաթանգեղոս փողոցից դեպի Խանջյանի թունելի սկզբնամաս մտնելիս նշված ավտոմեքենայով բախվել է թունելի բաժանարար բետոնին, պոկել ցուցանակը, այնուհետեւ բախվել թունելի պատին:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով ավտոմեքենայում առաջացել է խոշոր հրդեհ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու այդ պահին նշված հատվածում ծառայություն իրականացնող Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցներն ու կարճ ժամանկում վթարի վայր ժամանած շտապօգնության բրիգադը վարորդին տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն: Ժամանել են նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջները:

ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից էրեբունի բժշկական կենտրոնից պարզել են, որ վիրավոր վարորդը Նորագավիթ թաղամասի բնակիչ, 22-ամյա Միսակ Մոսիկյանն է: 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ