Քոքոբելյա՞նը` ”Ժառանգության” առաջնորդ. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով’ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն փոխարինող հարմար թեկնածու է փնտրում, ընդ որում նաեւ կուսակցության շրջանակներից դուրս:
Ըստ որոշ տեղեկությունների նա կուսակցությունը գլխավորելու առաջարկ է արել Խաչատուր Քոքոբելյանին, ով “Ժառանգության” ցուցակով դարձավ պատգամավոր, սակայն տարաձայնությունների պատճառով դուրս եկավ խմբակցությունից:
Քոքոբելյանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքեց, թե իրեն նման առաջարկ է արվել’ ավելացնելով, որ իրեն բացարձակապես չի հե տաքրքրում այն ամենը, ինչ կապված է “Ժառանգության” հետ: “Դա բացարձակ սուտ է, “Ժառանգության” հետ կապված որեւիցե մեկնաբանություն չեմ անում”,-ասաց նա:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: