20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Անհաջող առաջարկ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր  կատարել, որով առաջարկել էր  մեր երկրի անունը փոխել՝ վերանվանելով Արմենիա։

Անդրադառնալով այս առաջարկին՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Հարգելով պարոն Բագրատյանին՝ պետք է նշեմ, որ դա անհաջող առաջարկ է. ի՞նչ է նշանակում Հայաստանը վերանվանենք Արմենիա։ Պետությունների ինքնանվանումները օրնաչափություն են, օրինակ՝ Սակարթվելուն Վրաստանն է, Հելլասը՝ Հունաստանը, Դոյչլանդը՝  Գերմանիան, Սկիպերիան՝  Ալբանիան, Մադիարորսագը՝ Հունգարիան, Միսը՝  Եգիպտոսը․․․ ու այսպես շարունակ։  Եվ վերջապես,  մենք  հայ  Հայկ նահապետի զավակներն ենք , որը հաղթեց Հին Արևելքի Տիտանյան Բելին։ Դրա համար էլ մենք  կոչվում ենք հայ, իսկ երկիրը՝ Հայաստան»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ