21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Եթե եղել են թերություններ, ապա դրանք վեր կհանվեն»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում շնորհակալություն  հայտնեց ԱԻՆ և ՊՆ աշխատակիցներին  «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար: ՀՀԿ խոսնակը շնորհակալություն հայտնեց  նաև ՌԴ գործընկերներին, ինչպես նաև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին: ԱԺ փոխնախագահն,  անդրադառնալով քննադատություններին, թե հրդեհաշիջման  աշխատանքներն ի սկզբանե թերություններով են անցկացվել, նշեց․ «Բնականաբար, կան խնդիրներ, բայց նմանատիպ խնդիրներ լինում են աշխարհի և եվրոպական զարգացած շատ երկրներում, դրանից ապահովագրված չէ ոչ-ոք: Կան պատկան մարմիններ, որոնք կքննարկեն այդ հարցը և կներկայացնեն թե՛ թերությունները, թե՛ աշխատանքը»։

ՀՀԿ խոսնակը վստահեցրեց՝ եթե թերություններ են եղել, ապա քննարկումների ընթացքում դրանք վեր կհանվեն։
Լրագրողների հարցին՝  իսկ թերությունների մեղավորները պատասխանատվության կենթարկվե՞ն,  Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝ ինքն այն պաշտոնյան չէ, ով պետք է պատասխանի վերոնշյալ հարցին։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ