06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հաստատվեց ”Տաթեւի” կառուցապատման նախագիծը

Նոյեմբերի 5-ի նիստում <<Տաթեւ>> զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատեց <<Տաթեւ>> վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման սխեմայի նախագիծը:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն ընդգծեց պետության կողմից իրականացվող բազմաֆունկցիոնալ քաղաքաշինական այս ծրագրի կարեւորությունը, որը հնարավորություն կստեղծի տեղացի եւ օտարերկրյա ներդրողներին` լայնածավալ եւ հեռանկարային շինարարական ծրագրերի համար: <<Տաթեւ>> զբոսաշրջային կենտրոնի նախագիծը լավագույն օրինակ կարող է դառնալ պետություն-մասնավոր հատվածի գործակցության համար, կկանոնակարգի մասնավոր ներդրումային ծրագրերը` համապատասխանեցնելով պատմամշակութային հուշարաձանի չափանիշներին”,- նշեց պարոն Թադեւոսյանը:

Նախագծի հեղինակները ներկայացրեցին կարգավորման գոտու նախագիծը, որով առանձնացվել են հիմնական գործառնական գոտիները: Ազգային մրցունակության հիմնադրամի եւ <<Տաթեւ>> բարեգործական հիմնադրամին ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ առաջիկայում հանձնաժողովին կներկայացնեն միջազգային փարձագիտական խմբի եզրակացությունը` կարգավորման այս գոտու զբոսաշրջային զարգացման միտումների վերաբերյալ:

Հանձնաժողովի նիստին մասնակցում էին նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը հայտարարելով <<Տաթեւ>> զբոսաշրջային կենտրոնի մասին, միաժամանակ սահմանեց` այդ նպատակի համար ծրագրեր իրականացնել Տաթեւ վանական համալիրի պահպանական գոտում եւ հարակից տարածքներում: <<Տաթեւ>> զբոսաշրջային կենտրոնն ընդգրկում է <<Տաթեւ>> վանական համալիրը եւ հարակից` Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթեւի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի եւ Բարձրավանի գյուղական համայնքները:

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ