Վարդան Մինասյանով հետաքրքրված են Եվրոպայում
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող է գլխավորել ռուսական, գերմանական, չեխական կամ էլ ուկրաինական ակումբներից մեկը: Այդ մասին ասել է հայ մասնագետի գործակալ Արկադի Վասիլյանը:
՛՛Բացի այդ մենք բանակցություններ ենք վարում նաեւ ասիական ու արաբական երկրների ակումբների հետ: Բայց ոչինչ պարզ չէ: Միայն կարող եմ ասել, որ Մինասյանի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է: Մենք չենք շտապում ընտրություն կատարել, բոլոր տարբերակները մանրամասն կքննարկենք:
Վարդան Մինասյանը Եվրոպայում հայտնի մասնագետ է: Շատերը հավանում են նրա ընտրած ոճը: Նա կարող է մարզել ցանկացած ակումբ՛՛,- նշել է Վասիլյանը: