20 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Տեր-Պետրոսյանը դա էր ասում

”Մերժված ենք Եվրոպայից, մերժված ենք ՌԴ-ից, աշխարհի բոլոր խաղացողներից մերժված ենք, ու եթե չեք կարողանում ոչինչ անել, թողեք գնացեք, որովհետև եթե թողնեք, գնաք, եկող իշխանությունն այդ մարտահրավերները, մասնավորապես Ղարաբաղի հետ կապված, կարող է դիմակայել կամ ժամանակ շահել: Տեր-Պետրոսյանի առաջարկը դա էր` եկողը գա, փորձի ինչ-որ բան անել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` հիշեցնելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա:

Նշենք, որ այս հայտարարության մասին ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել էր, թե պետք չէ անհատականությունների դեմ պայքարել, խնդիրը համակարգն է: Մեկնաբանելով այս խոսքերը` Մանուկյանն ասաց. ”Իհարկե, անհատականություններով չէ, լուծումը հետևյալն է` ժողովուրդը պետք է ընտրի, ժողովուրդն ում ընտրեց, ընտրվածն էլ պատասխանատու կլինի ժողովրդի առաջ”: Պատգամավորը շեշտեց, թե իրենք անձի խնդիր ամենևին չեն դնում:

”Մենք ասում ենք` մարտահրավերներն այնքան շատ են, որ Հայաստանը մսխվում է, օրինական ընտրության հնարավորություն է պետք ստեղծել, ով կգա, ով կհաղթի, թող ժողովուրդը որոշի”:

Հարցին, թե տեսնում է արժանի թեկնածու այս պաշտոնի համար, պատգամավորը պատասխանեց. ”Ժողովուրդն ում կընտրի, թող նա էլ գա, ես ունեմ իմ եկողին, ես ունեմ իմ թեկնածուն”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ