Այսօր մեկնարկում է 4-րդ տուրը
Այսօր 8 հանդիպումով կմեկնարկի չեմպիոնների լիգայի խաղարկության 4-րդ տուրը: Այսօրվա խաղերից հետո մի քանի թիմեր կարող են լուծել պայքարը շարունակելու հարցը:
A խմբում խմբի առաջատար ՛՛Մանչեսթե Յունայթեդը կհյուրընկալվի իսպանական ՛՛Ռեալ Սոսիեդադին՛՛, իսկ Դոնեցկում ՛՛Շախտյորը՛՛ կընդունի Լեվերկուզենի ՛՛Բայերին՛՛:
B խմբում Մադրիդի ՛՛Ռեալին՛՛ ՛՛Յուվենթուսի՛՛ դեմ ոչ ոքին կբավարարի հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար: Դանիայում ՛՛Կոպենհագենը՛՛ կփորձի առաջին հաղթանակը տոնել թուրքական ՛՛Գալաթասարայի՛՛ նկատմամբ:
C խմբում ՛՛ՊՍԺ՛՛-ն տանը կխաղա ՛՛Անդեռլեխտի՛՛ հետ: Հաղթանակը նույնպես ֆրանսիական ակումբին դուրս կբերի հաջորդ փուլ: Երկրորդ տեղի համար պայքարում անչափ կարեւոր նշանակություն կունենա ՛՛Օլիմպիակոս՛՛ – ՛՛Բենֆիկա՛՛ հանդիպումը:
D Խմբում բոլոր հարցերը կարող են լուծվել այսօր, եթե ՛՛Մանչեսթեր Սիթին՛՛ հաղթի ՛՛ԲԿՄԱ՛՛-ին, իսկ ՛՛Բավարիան՛՛ ՛՛Վիկտորիային՛՛, ապա անգլիական ու գերմանական ակումբները կշարունակեն պայքարը: