Մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նոյեմբերի 7-ին մեկնարկում է շախմատի կանանց եւ տղամարդկանց թիմային առարնությունը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմասնակցի ուժեղագույն կազմով: Հավաքականում ընդգրկված են Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արշակ Պետրոսյանը:
Հայաստանի հավաքականը իր վարկանիշով երկրորդն է, իսկ Լեւոն Արոնյանը իր վարկանիշով առաջինն է, քանի որ բացակայում է Մագնուս Կառլսենը:
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Չիբուխչյանը հավաքականի կազմում ընդգրկել է Էլինա Դանիլյանին, Լիլիթ Մկրտչյանին, Լիլիթ Գալոյանին, Մարիա Կուրսովային եւ Լիաննա Հայրապետյանին:
Ավելացնենք նաեւ, որ կանանց հավաքականը իր վարկանիշով 5-րդն է: