23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ձեռքդ դիր Տեր-Պետրոսյան` հանգիստ մաքսայնացում չի սպասվում

Ըստ azatutyun.am կայքի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Սա բավական ուշագրավ հանգամանք է՝ ներկա քաղաքական կոնյունկտուրան հաշվի առնելով: Ինչպես նկատվում է, վերջին օրերին առաջին նախագահը քաղաքական որոշակի ակտիվության նշաններ է ցույց տալիս:

Նրա վերջին հրապարակումը, որտեղ առկա էր վեց կետանոց պահանջ, քաղաքական ռադիկալ դիրքորոշման դրսևորում էր, որով պահանջվում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը: Եթե կիրառենք քաղաքական գործունեությունների դիտարկման ու քաղաքական կանխատեսման կանոնները, այս ամենն ավելի պարզ կլինի, որոնք պետք է գնահատել քաղաքական ազդակների երկու մակարդակում.

1. Ներքին ազդակի մակարդակ: Դեռևս սեպտեմբերի սկզբներին, երբ նախագահը հայտարարեց Մաքսային միությանը միանալու մասին, ՀԱԿԿ հիստ հրավիրվեց, որի ժամանակ Տեր-Պետրոսյանը կոչ արեց կուսակիցներին ձեռնպահ մնալ կոշտ հայտարարություններից, պահպանել հանդարտություն:
 
Այդպիսի դիրքորոշումը չէր կարող չնշանակել, որ ՀԱԿԿ-ը պատրաստվում է քաղաքական ակտիվացման հարմար պահի, և այն ժամանակ, երբ Հայաստանն ավելի կհստակեցներ իր դիրքորոշումը, և բևեռներից մեկը կսկսեր իր ճնշման քաղաքականությունը, այն ժամանակ էլ արենան կբացվեր ավելի անկաշկանդ գործողությունների համար:
 
Եվ ահա, հոկտեմբերի 23-ին ԵԽ-ն ընդունեց բանաձև, որի 16-րդ հոդվածում նշվում էր ‘մի երկրի կողմից մյուսի տարածքների բռնազավթման անունդունելի լինելու մասին”, և սա, ըստ էության, առաջին անգամ էր արվում: Իսկ 29-րդ հոդվածով նշվում էր, որ ԵՄ-ն ափսոսանք է հայտնում Հայաստանի՝ Մաքսայինի օգտին կայացրած դիրքորոշման առնչությամբ, և համարում է, որ նման քաղաքականությունն անհամատեղելի է Ասոցացման համաձայնագրի հետ, որով, փաստորեն, ԵՄ-ն ավելի հստակեցրեց իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ և “ակնարկեց”, որ այսուհետ կարող են լինել ճնշումներ: Այս համատեքստում հետաքրքիր պատկեր է ուրվագծում հաջորդ “ազդակը”:
 
2. Արտաքին ազդակի մակարդակ: Արևմտյան քաղաքականություը միշտ էլ առանձնացել է մեսիջների առատությամբ և հանրային գործոնի կիրառման ռազմավարությամբ ու գրագիտությամբ: Հայաստանի հայտնի որոշումից հետո ԵՄ մի շարք պաշտոնյաներ հայտարարեցին, որ Բրյուսելը պատրաստակամ է շարունակել աշխատանքը Հայաստանի քաղաքացիական հասարակության սեկտորի հետ:
 
Արևմտյան քաղաքականության սկզբունքները հաշվի առնելով՝ կարելի է եզրակացնել, որ այն հստակ մեսիջ էր. ակտիվացնել հանրային ինստիտուտները, և դրանց միջոցով փոխել Երևանի որդեգրած աշխարհաքաղաքական ուղղությունը՝ քողարկելով այս մտայնությունը դիվանագիտական որոշ ձևակերպումներով, այն է՝ “ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Երևանի հետ”:
 
Ինչպես երևում է, Արևմուտքն ավելի արագացրեց իր մտայնությունը՝ հանդիպում կազմակերպելով միտինգային ընդդիմության լիդերի հետ: Հավանաբար դրան նպաստեց Լևոն Տեր-Պետրոսյանի ցուցաբերած ակտիվությունը՝ ներկա ընդդիմության համատարած պասիվության ֆոնին: Սա, թերևս, գործողության մեկնակետի ամենահարմար տարբերակն էր:
 
Փաստորեն, առաջին նախագահի գրեթե ամիսկեսյա պաուզան սկսեց գործի դրվել, բայց արդյո՞ք Արևմտյան լիդերները, ի դեմս նրա, կտեսնեն Հայաստանում սոցիալ-քաղաքական շարժերի կատալիզատորի՝ հաշվի առնելով նրա նախորդ փորձը, թե՞ նրանք պարզապես փորձում են և Երևանին, և Մոսկվային ցույց տալ, որ վերջիններիս հանգիստ մաքսայնացում չի սպասվում:
 
 
Արման Սահակյան քաղաքագետ
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ