27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագիծը ընդունվեց

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը Կառավարության հավանությանը ներկայացրեց Լոռու մարզում, 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին հավանություն տալու մասին նախագիծը:

Նախարարն ասաց, որ որոշման ընդունումը բխում է կառավարության ծրագրից.«Նախատեսվում է ներքին էներգետիկ ռեսուսրների օգտագործման ոլորտում հասնել էներգետիկ անվտանգության, բոլոր եզրակացություններն են հավաստում, որ թերօգտագործված են մնում Դեբեդ և Արաքս գետերի ռեսուրսները»:

Մանուկյանի խոսքով՝ «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագիծը գրվել է դեռևս նախորդ դարի 60-ականներին, իսկ 2007-2011 թվականների ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով այն պետք է կառուցվի մասնավոր ներդրումների միջոցներով:

«Հավանության արժանանալու դեպքում այն կկառուցվի պետություն-մասնավոր շրջանակներում՝ «Հայաստանի ներդրողների ակումբի» հետ համատեղ, և սա այդ ակումբի առաջին խոշոր ծրագիրն է: Ըստ հաշվարկների՝ ՀԷԿ-ի կառուցման համար ներդրումների թիվը կհասնի 150-180 միլիոնի,սակայն սա վերջնական չէ: Ծրագրի հիմնական խնդիրը կազմում է 22 կմ երկարությամբ թունելները, որոնք էական ազդեցություն են ունենալու ներդրումների չափի համար:«Շնող»-ը ժամանակակից է լինելու, բնապահպանական տեսանկյունից էլ հնարավորինս անվտանգ»,- ասաց նախարարը:

Նա նաև հայտնեց, որ ՀԷԿ-ի շահագործման հետո այն կբավարարի ներքին սպառման 5%-ը, դրանով նպաստելով ՀՀ էներգետիկ անվտանգությանը.«Իր տեսակի մեջ լինելով եզակի, ՀԷԿ-ը կառուցվում է  հարյուրամյակի համար»:
   
«Լավ ծրագիր է, հեռանկարային ծրագիր է»,- ասաց վարչապետը: Նախագիծն ընդունվեց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ