6 ամյա Աշոտի երգը թնդեցնում է համացանցը /տեսանյութ/
Սպիտակ քաղաքում բնակվող 6 ամյա Աշոտ Միրզոյանը երգում է ամբողջ հոգով և երազում զինվոր դառնալու մասին: Աշոտը արդեն սիրված ու ճանաչված փոքրիկ երգիչ է: Նրա կատարումը հազարավոր դիտումներ ունի:
Սերգեյ Կարինյանի հեղինակած «Բորենի թուրքեր» երգը Աշոտի ամենասիրած երգն է: Աշոտ Միրզոյանի ուսուցիչը Աշուղ Սահանուշն է, ով հպարտանում է իր փոքրիկ սանով: Երգի հոլովակում Աշոտին նվագակցում է երաժիշտ Էդգար Պեպանյանը, ով նույնպես մեծ սիրով է շրջապատել փոքրիկ հրաշքին:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Աշոտը նշեց, որ այս տարի դպրոց է հաճախելու և ցանկանում է գերազանց սովորել:
https://www.youtube.com/watch?v=wSbkUiaNRtU
Զրույցի մանրամասները` տեսանյութում: