“Սաղ ձեռքերը լվացել ու ամբողջ ծանրությունը թողել են Տարոնի վրա”
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/imgres_1383640089.jpg)
Հնարավոր է արդյոք բազմահարկ, բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր կառուցել ընդհամենը 94 քմ տարածքի վրա: Սայաթ-Նովա 10 հասցեի շինարարության դեմ պայքարող հարակից շենքերի բնակիչները այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրին, որ ապագա շենքը կառուցվելու անօրինական ձևով՝ կոնսուլների հաշվին, որոնք տարածվելու են հանրային ունեցվածքի վրա:
՛՛Մեր տարածքում մի քանի տարի առաջ պիտի նշված լիներ որ հնարավոր է գոտիավորում, նաև որոշակի ժամանակ առաջ պիտի իրազեկվի բնակչությանը, թե ինչ է կառուցվում:Բացատրելու փոխարեն եկան ոստիկաններով ու լոմերով:Ես խնդրում եմ իրավասու անձանց, քաղաքապետարանին, քաղաքաշինության նախարարին, որ գան ինձ ասեն՝ սխալ եք, իրավունք ունենք երկրորդ հարկից դեպի քո պատշգամբը ձգվող ուղղությունը կոնսուլներ գցենք ու շենք սարքենք՛՛,-նշեց շենքի բնակիչ Ալբերտ Սարգսյանը:
՛՛Վիրավորական է այս անբարո վիճակը, երբ հայ կնոջ, մոր կերպարի վրա խաղում են: Իմ կողքի ոստիկանները տեսնում էին դա և լռում էին, որ իրանց վերադասն էլ իրենց վրա չխոսի՛՛,-ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը՝ հավելելով, որ երեկ տեղի ունեցած միջադեպի ժամանակ բազմաթիվ ահնհարգալից դրսևորումներ են արձանագրվել:
՛՛Դիմում եմ Տարոն Մարգարյանին, որպես երկրացի, ես սասունցի եմ: Սաղ ձեռքերը լվացել ու ամբողջ ծանրությունը թողել են Տարոնի վրա: Ես հիմա դիմում եմ իրան, որպես նամուսով թասիբով սասունցի: Տարոն Մարգարյան՝ սա մեր նամուսն է և թասիբն է: Արի իմ կողքին կանգնի և ասա՝ ոնց է սա որոշվել՛՛,-հավելեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:
Բնակիչները տեղեկացրին նաև, որ արդեն կազմակերպել են ստորագրահավաք. շուրջ 300 ստորագրությամբ նամակը պատրաստվում են փոխանցել նախագահ Սարգսյանին: