20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Անի Զախարյանը չի լռի

Անցած տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու համար պայմանական ազատազրկման դատապարտված` «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի պաշտպանը Վերաքննիչ է դիմել:

Զախարյանի պաշտպանն արդարացում է պահանջում:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի կողմից հունիսի 29-ին Զախարյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման, սակայն դատարանը վճռեց պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել երկու տարվա փորձաշրջան:

Նշենք, որ մեղադրողը պահանջել էր Անի Զախարյանին դատապարտել 4 տարվա պայմանական ազատազրկման:

Ըստ մեղադրական եզրակացության` Անի Զախարյանը 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20:00-ի սահմաններում Երեւանի Խորենացի եւ Քրիստափոր խաչմերուկում ինքնաբուխ հանրահավաքի ընթացքում բարձրախոսով հնչեցրել է կոչեր եւ դրդել մի խումբ ինքնությունները չպարզված անձանց կոտրել եւ վնասել այդ պահին հիշյալ խաչմերուկում իր ծառայողական պարտքը կատարող ոստիկանության մեքենան, որի մեջ եղել են ոստիկանության ծառայողներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ