Միավորվեցին հանուն երգի. հուզիչ պատմություն/տեսանյութ/
Աշուղ Սահանուշի ջանքերով Սպիտակ քաղաքում ծնունդ առավ «Հրաշք» ժողովրդական երգի համույթը:
Աշուղը իր շուրջը համախմբեց երգի նվիրյալներին: Այդ նվիրյալներից էր` Էդգար Պեպանյանը:
Էդգար Պեպանյանը իր հոգու խոսքը հանրությանը հանձնում է երաժշտության տեսքով: Երկար խոսել չի սիրում, միայն նշում է, որ իրենը երաժշտությունն է: Լռում է…
150-ից ավելի երաժշտություն է հեղինակել,որոնցից մի մասը երգի են վերածվել: Էդգար Պեպանյանը համագործակցում է աշուղ Սահանուշի հետ, ով իր համեստ , բայց պայքարող տեսակով հույս ու հավատ է ներշնչում Էդգարին:
Աշուղ Սահանուշը մի երգ է գրել` Էդգարի համար: Միասին են միս ու ավյուն տվել այս երգին:
«Հազարների մեջ մեկի նման չես» երգը միավորեց ու համագործակցության սկիզբ դառավ երկու մտավորականների համար:
Տեսահոլավակի ծննդյան աջակցեցին և նկարահանումներին միացան «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթը, որի ղեկավարն է Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, դերասանուհի Նարինե Ոսկանյանը (Պաուզա Անո):
https://www.youtube.com/watch?v=bMdfvLsR4NA
Զրույցի մանրամասները` տեսանյութում: