07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Իշխանը կշարունակի

Այսօր`նոյեմբերի 5-ին, լրանում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը: Ըստ օրենսդրության` Վերահսկիչ պալատի նախագահը կարող է երկրորդ անգամ ընտրվել, սակայն Ազգային ժողովում նրա վերջին բացահայտումներից, բյուջեի թալանի մասին հայտարարություններից և դրան հետեւած նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակային խարանից հետո շրջանառվում էր, թե Զաքարյանն այլևս չի ղեկավարի Վերահսկիչ պալատը:

Henaran.am-ի աղբյուրների համաձայն` Իշխան Զաքարյանն այսօր էլ աշխատավայրում է: Նա պիտի պաշտոնավարի մինչև հաջորդ ՎՊ նախագահի նշանակումը կամ իր վերանշանակումը: ՎՊ նախագահի թեկնածուին առաջարկելու է ՀՀ նախագահը, որից հետո Ազգային ժողովը նոյեմբերի 11-ին կքվեարկի:

Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Իշխան Զաքարյանը շարունակելու է պաշտոնավարել:

Հիշեցնենք, երեկ նա Ազգային ժողովում էր` իր որդու քավոր Մհեր Սեդրակյանի մոտ, եւ բավական բարձր տրամադրություն ուներ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ