27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է ”Կարֆուրն” անտարբեր. հայկական շուկան՝ անպե՞տք է

” ”Կարֆուր”-ի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի որ ես ”Կարֆուր”-ի հետ այդ հարցը չեմ քննարկել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` ի պատասխան հարցի, թե ինչու, ինչպես նախօրոք էր հայտարարվում աշնանը ֆրանսիական ”Կարֆուր” ընկերությունը Հայաստանում չբացեց իր մասնաճյուղը: Շաբոյանը հիշեցրեց, որ բազմիցս է հրապարակային հրավիրել ընկերության ներկայացուցիչներին Հայաստան, սակայն բացարձակ որևէ արձագանք չի եղել: 

”Եթե արձագանք լինի, միանշանակ բոլոր տնտեսվարողների համար բաց է մեր շուկան, մրցակցային խնդիրներ չկան”,-նշեց Շաբոյանը: Վերջինս վստահեցրեց, որ եթե ինչ-որ խոչընդոտներ լինեն, իրենք պատրաստակամ են ցանկացած տնտեսվարողի հետ քննարկել և համապատասխան  գործողություններ իրականացնել: ”Եթե չարաշումներ լինեն, անպայման կենթարկենք պատասխանատվության”,-շեշտեց ՏՄՊՊՀ նախագահը:

Հարցին, թե որն է պատճառը, որ նման մրցակցային ու հեղինակավոր ընկերությունն անտարաբերություն է  ցուցաբերում հայկական շուկայի նկատմամբ, Շաբոյանը պատասխանեց.

”Ես չեմ կարող իրենց կողմից պատասխան տալ, բայց ճիշտ նշեցիք, որ հայտնի ու մեծ հեղինակություն ունեցող ընկերություն է, և ես կարծում եմ, որ հազիվ թե ”Կարֆուր” ընկերությունը կաշկանդված լինի և խնդիրներ ունենա` իր պրոբլեմները բարձրաձայնելու ու քննարկելու մեզ հետ … պատճառը հարցրեք իրենց ներկայացուցիչներին”: 

Հիշեցնենք, ամիսներ առաջ խոսվում էր, որ ”Կարֆուր” ֆրանսիական հիպերմարկետների ցանց բացվելու է նաև Հայաստանում, սակայն սա ամենևին էլ տեղի խոշոր բիզնեսմենների սրտով չէ, քանի որ արտասահմանյան ընկերությունը հայտնի է իր մատչելիությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ