Թուրքիայում վերակառուցված մատուռում 150 տարի անց առաջին կնունքն է կատարվել
Թուրքիայի Այդըն նահանգի Դիդիմ շևջանում գտնվող մատուռում 150 տարի անց կնունք է կատարվել: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ քրիստոնյա ասորի զույգի նորածին զավակին կնքել է Մարդինի մետրոպոլիտ Ֆիլյուքսինոս Սալիբա Օզմենը:
Դիդիմի Ապոլլոնի տաճարի հարևանությամբ գտնվող մատուռը վերակառուցվել է վերջերս՝ տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ:
Երեխայի ծնողները՝ Լորիս Աջարն ու Էնլիլ Սիմոն Աֆրամը պսակադրվել են երկու տարի առաջ՝ Հույն ուղղափառ եկեղեցում: Ուշագրավ է, որ այս պատմական եկեղեցում վերոնշյալ զույգի պսակադրությունը նույնպես առաջինն էր վերջին 150 տարվա ընթացքում:
Աղբյուր` Ermenihaber.am