22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Փաշինյանը մասնակցեց ՀԱԿ խմբակցության նիստին

Այսօր Ազգային ժողովում Henaran.am-ի թղթակիցը նկատել է, որ խմբակցության աշխատասենյակից դուրս է գալիս պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Սա զարմանալի է այնքանով, որքանով բոլորին հայտնի է` Փաշինյանը արդեն տևական ժամանակ է, չի մասնակցում խմբակցության նիստերին, շփում չունի, Ազգային ժողովի նիստերին միշտ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ առանձին ելույթով է հանդես գալիս ու հայտարարում` ինչպես է քվեարկելու այս կամ այն օրինագծին:

Պատգամավորին խնդրեցինք մանրամասնել, թե ինչպես է ստացվել, որ այս անգամ նիստին մասնակցել է: ”Շտապում եմ”,-ասաց ու հեռացավ: 

Նիստից հետո արդեն ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսպես բացատրեց Փաշինյանի մասնակցությունը. ”Մասնակցում էր, որովհետև քննարկում էինք պատվիրակությունների հարցը, յուրաքանչյուրն իր համաձայնությունը պետք է տար պատվիրակության մեջ ընդգրկվելու համար”:

Ի դեպ, Արամ Մանուկյանը հայտնեց, որ բոլոր պատվիրակությունների կազմերը թողնում են նույնը, կասկածելի է միայն այն պատվիրակությունը, որտեղ Հրանտ Բագրատյանն է:

”Իր համաձայնությունն այս պահին չունենք` Հայաստանում չի: Նրա համաձայնությունն էլ ստանալուց հետո կներկայացնենք, թե խմբակցությունն ում է ներկայացնում որ պատվիրակության մեջ: Եթե նա իր ցանկությունը հայտնի մնալ նույն հանձնաժողովում, ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա”,-ասաց խմբակցության քարտուղարը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ