07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ես լավ ճանաչում եմ հանրապետության նախագահին. սարկավագը կպառկի տեխնիկայի տակ /վիդեո/

Այսօր Սայաթ-Նովա 10 հասցեում գտնվող կաթսայատան փոխարեն նոր շինության աղմկահարույց շինարարության սկիզբն այդպես էլ չտրվեց: Առավոտից հարակից 5 շենքի բնակիչները վեճ ու քաշքշոցի շնորհիվ, կարելի է ասել իրենց մարմնով կտրեցին շինտեխնիկայի առաջը:

Ի դեպ, նշված շենքերում բնակվում են բավականին հայտնի մտավորականներ: Անդրանիկ սարկավագ Մանուկյանը պատրաստ է ցանկացած կերպ պաշտպանել բնակչի իր իրավունքը` անգամ պառկել տեխնիկայի տակ.

”Թող գան ուղիղ նայեն մեր աչքերի մեջ ասեն` սիրելիներ, դուք էս երկրում ապրելու տեղ չունեք: Եթե բանը ուժինն է. ես հասկանամ` ու՞մ դեմ եմ պայքարում, թշնամու, թե՞ իմ դեմ: Այն ժամանակ մենք բակի բնակիչներով սիրուն ներողություն կխնդրենք և կգնանք մի երկիր”,-ասաց նա:

Անդրանիկ սարկավագը վստահ է, որ այս խնդիրը անպայման լուծում է ստանալու երկրի նախագահի կողմից.”Ես լավ ճանաչում եմ իմ հանրապետության նախագահին, գովեստի խոսքեր չեմ ասում, եւ ես տեղեկացված եմ, որ ինքը անձամբ տեղեկացված չի շատ հարցերում մեր երկրի անցուդարձից …”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ