14 Մարտի, Saturday, 2026
KFC

Մոլդովայի օմբուդսմենը շարունակում է հակահայկական գործունեությունը

Ադրբեջանի armenia.az կայքի փոխանցմամբ Բաքվի 3-րդ միջազգային հումանիտար համաժողովին մասնակցելու համար Ադրբեջանում գտնվող Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուսը հայտարարել է, որ «Խոջալուի ողբերգությունը մեր ընդհանուր ողբերգությունն է։ Մենք պետք է դրա մասին խոսենք, այդ ողբերգության մեղավորներն ու մասնակիցները պետք է պատժվեն։ Փաստ է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ այժմ այդ հողերը օկուպացված են Հայաստանի կողմից։ Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի օկուպացրած տարածքները։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, իսկ հարկադիր վերաբնակները՝ վերադառնան իրենց տները»:

Այսինքն, հայկական կողմի նախազգուշացումից հետո ևս ադրբեջանական քարոզչամեքենային ծառայող օմբուդսմենը շարունակում է իր հակահայկական քարոզչությունը: Կարծում եմ` սփյուռքի հայկական կառույցները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ողջ Եվրոպային ներկայացնեն խավյարային դիվանագիտության հերթական զոհին, որը փորձում է խեղաթյուրել Արցախի Հանրապետության պատմությունը և անկախությունը: 

պատմական գիտ. թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյան

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ