Ինչ ազդեցություն է ունենալու Մաքսային միությունը՝ ըստ նախարարների
՛՛Ռուսաստանն ունի մի օրենք, համաձայն որի` արտահանող էներգակիրների վրա կիրառվում է էնէրգետիկ ակցիզային հարկ: Ուղղակի այս հարկատեսակը դուրս է գալիս, որը շուրջ երեսուն տոկոս է կազմում: Դա բավական մեծ ազդեցություն ու նշանակություն կունենա մեր համակարգի համար՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ի պատասխան հարցի, թե Մաքսային միությանն անդամակցությունը կոնկրետ այս ոլորտում ինչ դրական ազդեցություն է ունենալու: Նախարարը նշեց, որ դա նախկինում գազի գնի վրա էր բացասաբար ազդում:
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը տեղեկացրեց, որ իրենք զբաղվում են ՄՄ-ին անդամակցելու հարցերով: ՛՛Որ կարողանանք բոլոր ռիսկերը գնահատենք և կարողանանք այն փաստաղթերը, որ պետք է ստորագրվի Մաքսային միության շրջանակներում, ամբողջովին նախ հասկանանք դրանց ազդեցությունը ՀՀ-ի վրա վերջնական, և նաև փորձենք անել ամեն ինչ, որ ՀՀ-ի համար Մաքսային միության անդամակցությունը բացասական հետևանքներ չունենա՛՛,-շեշտեց նա: