10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մովսիսյանի գոլը չփրկեց ՛՛Սպարտակին՛՛ /վիդեո/

Ռուսաստանի առաջնությունում կայացավ առաջին շրջանի վերջին տուրը:

Մոսկվայի ՛՛Սպարտակը՛՛ սեփական հարկի տակ դատարկ տրիբունաների ներքո ընդունել էր Մոսկվայի ՛՛Լոկոմոտիվին՛՛: Խաղասկիզբը հաջող դասավորվեց հյուրերի համար, որոնք կարողացան 2 գնդակ խփել: Դեռեւս առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, բայց ՛՛Լոկոմոտիվը՛՛ եւս մեկ գնդակ խփեց եւ հաղթանակ տանրավ 3-1 հաշվով: 

Յուրա Մովսիսյանը իր խփած գոլերի թիվը հասցրեց 9-ի եւ ռմբարկուների ցուցակում ընդամենը 1 գնդակով է հետ մնում առաջատար Ձյուբայից եւ Դանիից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ