«Ժիրոն պիստալետը հանեց, որ իրան խփեր..,». Սեֆիլյանի զինվորը վկայում է
«Չորս տանկ մտել էր Թալիշ, Ժիրոն մեզ հավաքեց, որ գնանք հարցերը լուծենք: Մենք Շահումյանի ճամփեն փակեցինք, գնացինք ու հայտնվեցինք ականապատված տարածքում: Ժիրոն երկու զոհ տվեց, մեկը Արարատը` Թալիշի գյուղապետը, մյուսը ԱԻՄ-ի գնդացրորդը, անունը մոռացել եմ, բայց ինքն էլ ծանր վիրավորվեց ու ծանր վիրավորվեց նաև Ալավերդու Սասունը: Ժիրոն պիստալետը հանեց, որ իրան խփեր, ասեց` ինձանով մի զբաղվեք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կիսատ թողած պատմությունը շարունակեց ազատամարտիկ, երթուղային տաքսու վարորդ 70 ամյա Զավեն Առաքելյանը :
Սեֆիլյանի նախկին զինվորը նշում է, որ կյանքը իրեն բթացրել է, բայց հրամանատարի մարդ-տեսակը չի կարող մոռանալ:
«Ժիրոն ասեց` գնացեք ու փրկվեք: Տղերքը զենքը ձեռքից խլին: Երեք օր անտառներում մնացինք: Այ տենց տղա էր նա, ոնց կարա նա ահաբեկիչ լինի: Նա միշտ առաջինն էր գնում: Հետո պարզվավ, որ Արարատը չի մեռել…»,-պատմեց Զավեն Առաքելյանը:
Ազատամարտիկը ցավում է.«Տարիներ հետո Արարատը Ժիրոյի մասին բացասական պատմություններ տարածեց…» :
«30 հազար թոշակ եմ ստանում, բայց էս տարիքիս էլ սահման կգնամ, եթե կարում եմ աշխատեմ` հողս էլ կարամ պահեմ»,-միանգամից պայծառացավ 70 ամյա ազատամարտիկը:
Տղամարդը ծոցագրպանից հանեց ու ինձ մեկնեց պատերազմի մասնակցի վկայականը….