21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Իրարանցում եւ քաշքշոց. թեժ կրքեր Սայաթ-Նովա 10-ում / վիդեո/

Այս պահին Սայաթ Նովա 10 հասցեում իրարանցում է եւ խառնաշփոթ: Շրջակա հինգ շենքերի բնակիչները փորձում են դեմ կանգնել բակի կառուցապատմանը: Այս մասին տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, ամիսներ առաջ բակի կաթսայատունը վաճառվել է եւ սեփականատերը պատրաստվում է տեղում բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր կառուցել:

Այսօր առավոտյան ոստիկանների հետ միասին բակ են ժամանել շինարարները: Բնակիչները, սակայն, փորձում են իրենց մարմնով պաշտպանել իրենց` առանց այդ էլ փոքր բակը: Նրանք փորձեցին ուժով բանվորների ձեռքից խլել խողովակները, որը կասեցվեց միայն ոստիկանության աշխատակիցների շնորհիվ:

Այս պահին ապագա շինարարության տարածքը հսկում են ոստիկանները, իսկ բակի ժողովուրդը սպասում է քաղաքապետարանի ներկայացուցչին:

Այստեղ է “Բարև Երեւան”-ի անդամ Ստյոպա Սաֆարյանը, ով փորձում է պաշտպանել բնակիչների իրավունքները:

Հիշեցնենք, քաղաքապետարանը  հրապարակել է իր եզրակացությունը՝ նշելով, որ ընկերությունը խախտումներ թույլ չի տվել:

Մանրամասները`Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ