27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կալանավորը դիմել է փախուստի

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական անփութության հետևանքով ձերբակալվածներին պահելու վայրից կալանավորի կողմից փախուստի դիմելու դեպքի առթիվ:

2017 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, ձերբակալվածներին պահելու վայրից փախուստի է դիմել կալանավոր Ա.Անտոնյանը:

Նախնական տվյալներով՝    ՀՀ ոստիկանության աշխատակից Ա.Մարգարյանը, իրականացնելով ձերբակալվածների պահելու վայրում ծառայություն, կալանավորներից մեկին սանհանգույց ուղեկցելիս, չի փակել խցի և ՁՊՎ-ի ընդհանուր մուտքի դռները, ինչի հետևանքով նույն խցում գտնվող մեկ այլ կալանավոր դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  315-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական անփութություն) և 355-րդ հոդվածի 1-ին մասի (փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու, ինչպես նաև կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ:

                Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

ՀՀ քննչական կոմիտե

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ