11 Հունվարի, Saturday, 2025
KFC

“Յուրիկին հանգիստ թողեք, խնդրում եմ…”

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը անդրադառնալով լեգենդար ծանրամարտիկ, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու հետ կատարված միջադեպին սոցցանում գրառում է արել. 

“Յուրիկի մասին էս քանի օր ա կարդում եմ ու չգիտեմ ինչ ասեմ: Յուրիկ Վարդանյանը մեր ազգի լեգենդն ա ժողովուրդ, էս մարդու պատվին մեր երկրի հիմնը մի հազար անգամ աշխարհով մեկ հնչել ա, էս մարդու կենացը ազգովի մի հազար անգամ խմել ենք, էս մարդու անունով գլուխ ենք գովացել աշխարհով մեկ, էս մարդով հպարտացել ենք ու հիմի էս մարդուն դրած վարկաբեկում ենք: 

Լավ, ինչի համար: Մարդու հետ բան ա պատահել, դժբախտություն ա եղել, ինչի ենք էս մարդու դժբախտության վրա ազգովի հրճվում: Ոչ մեկը չգիտի, թե էս աշխարհում իրա հետ ինչ կարա պատահի, ինչ կգա իրա գլխին: Դրա համար են ասել. մի դատի: Հիմի ջահել աղջիկներ միկրոֆոններն առած ընկել են էս լեգենդար մարդու հետեւից ու դատում են: Ջահելությունը լավ բան ա, բայց ջահելություն մի արեք
Թողենք էս մարդուն հանգիստ, թողենք իրա խնդիրների հետ, ինքն ա, իրա ընտանիքն ա, գլուխ կհանի, իրա գործն ա էդ ախր, իրա անձնականն ա:

Եթե կարողանում ենք օգնենք, օգնենք, մի լավ խոսք ասենք, մի մխիթարական բան ասենք, սիրտը հովացնող մի բան ասենք, կողքին կանգնենք: Չենք կարողանում, չխանգարենք էլի, չխանգարենք: Ի վերջո, հազար տարի էլ անցնի, Յուրիկ Վարդանյանին էս դեպքով չենք հիշելու:

Յուրիկ Վարդանյանին որպես Յուրիկ Վարդանյան ենք հիշելու: Նույնիսկ որպես նախարար չենք հիշելու, եթե անգամ հրաշքներ գործի: Իրեն որպես մեզ ազգովի պարծանք բերած Յուրիկ Վարդանյան ենք հիշելու: Մենք մեզ ներսից չուտենք: Էս փոքր խոսքը, որ չգրեի ընկերոջս ու էդ շատ լավ մարդու համար, ինձ չէի ների: Յուրիկին հանգիստ թողեք, խնդրում եմ…”

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ