27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աբխազիայի երկաթուղու վերագործարկումը լավ ապագա է նաեւ Հայաստանի համար. ինչ կստանան վիրահայերը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, “Վիրահայերի միասնություն” հայրենակցական միության  նախագահ Տաճատ Վարդապետյանը ողջունում է Վրաստանում անցած կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրությունները՝ գնահատելով այն աննախադեպ :

Նրա խոսքով, նման ընտրություններ չէին եղել: “Մանավանդ այն, որ նախկին իշխանությունը շնորհավորել է նոր նախագահին: Սա լավ քայլ էր, ժողովրդավարության հաղթանակ էր”,-նշեց պատգամավորը: Վիրահայ պատգամավորը համոզված է՝ խոստումները կկատարվեն.

“Վրաստանում երկիշխանությունը վերացավ, վարչապետն ու նախագահը միեւնույն թիմից են եւ վիրահայության, ջավախքահայության տված այն խոստումները, որոնք ժամանակին հնչեցվել են Բիձինա Իվանիշվիլու կողմից ՝ կարվեն”:

Բացի այդ խոստումները, Վրաստանի ժողովրդին ներկայացված ծրագրերն էլ կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը: Մասնավորապես կյանքի ճանապարհ համարվող Աբխազիայի երկաթուղու վերագործարկումը լավ ապագա է նաեւ Հայաստանի համար:

Տաճատ Վարդապետյանը նաեւ առանձնացրեց Վրաստանի իշխանության ռուսամետ լինելը: Սա նրա կարծիքով՝ դրական է նրանով, որ Հայաստանն էլ անդամակցելու է Մաքսային միությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ