21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծառուկյանի մինի-հավաքը՝ ապագայի մասով

Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս կուսակցությունում յուրայինների հավաք է անցկացրել  եւ ասել, որ ապագան ԲՀԿ-ինն է լինելու: Ծառուկյանը չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի, միայն նկատել է, որ ճիշտը Մաքսային միության անդամակցելն է:

ԲՀԿ առաջնորդը նաեւ հայտարարել է, որ ՛՛Հանրապետականի՛՛ հետ կոալիցիայի մասին խոսք անգամ լինել չի կարող: Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չհերքեց, որ կուսակցությունում հավաքներ լինում են, բայց ըստ խոսնակի՝ վերջին օրերին նման հավաք չի եղել:

“Իսկ այն, որ ապագան ԲՀԿ-ինն է լինելու՝ կասկածից դուրս է”,-եզրափակեց Ուրիխանյանը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ