29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուսաստանին պետք է խեղճացնել, և դրա համար Կովկասը պետք է պայթեցնել

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյան կարծում է, որ կարևոր չէ հարցը, թե 2018 թվականին ով է բաղեցնելու վարչապետի պաշտոնը: «Քանի որ ավելի ֆունդամենտալ խնդիր կա, թե Հայաստանն ինչ ընտրություն է կատարելու զարգացման փուլի իմաստով: Այդ հարցը ենթակա է: Այսպես, թե այնպես մինչև մյուս տարի շատ ջրեր են հոսելու և արտաքին, և ներքին քաղաքականության մեջ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Աշոտ Մանուչարյանն ընդգծեց, որ այսօր աշխարհն ամբողջական է, ոչ մի ներքին բան չկա, որն աշխարհի հետ կապ չունենա: «Աշխարհի երևույթներն ազդում են մեզ վրա, մենք էլ շատ կարևոր կտոր ենք, պետք չի մտածել, թե կապ չունենք: Այս ապրիլյան պատերազմը, Կովկասում տեղի ունեցող զարգացումները րա համար են, որովհետև աշխարհի տիտաններն իրար հետ ընդհարվում են, մասնավորապես Ռուսաստանին պետք է խեղճացնել, և դրա համար Կովկասը պետք է պայթեցնել: Ոչ մի վատ վերաբերմունք վրացիներին, հայերին կամ ադրբեջանցիներին, բայց պետք է նրանք այրվեն, որպեսզի Ռուսաստանին խեղճացնեն:

Եվ հիմա այդ այրվելու խնդիրը դրված է: Հետևաբար Հայաստանում ինչ է կատարվում, այդ այրման խնդրի հետ կապ ունի»,-ասաց նա:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամը կարծում է, որ պետք է դւրս գալ ուրիշի ձեռքին գործիք լինելու տրամաբանությունից, և ինքներս պետք է դառնանք գործոն: «Մենք մեր պատմության տարբեր փուլերում անգամ պետություն չենք ունեցել, բայց այս խնդիրը լուծել ենք, մենք կարողացել ենք լինել նրանց շրջանակում, ով շատ բան որոշել է այս աշխարհում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ