27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աղվան Հովսեփյանը մասնակցել է Վարդենիսի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը Վարդենիսում մասնակցել է  ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը։ Շենքի բացմանը ներկա է գտնվել նաև  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։

Վարդենիսի քննչական բաժնի շենքային պայմանները բարելավելու համար անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ ՔԿ դեպարտամենտին հատկացվել է 211.7 քմ շենքային և 0.18 հա հողամասային տարածք (Վարդենիս քաղաքի նախկին մանրէաբանական լաբորատորիայի շենքը): Այն ամբողջությամբ վերանորոգվել է, որի համար նախատեսվել և ծախսվել է 18.372.513 դրամ։

Քննչական բաժինը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով և համակարգչային ներքին ցանցով: Տարածքն ունի 10 աշխատասենյակ, այդ թվում՝ անչափահասների հարցաքննության համար նախատեսված սենյակ՝ համապատասխան կահավորմամբ:

Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետ Գեղամ Մարգարյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» 4-րդ աստիճանի մեդալով, երկու քննիչ դրամական խրախուսմամբ՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով։

 

Ծանուցում. Քննչական կոմիտեն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կազմակերպել քննչական գործողությունների իրականացումը:

2014 թվականի հոկտեմբերից առ այսօր հիմնանորոգվել են Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունների, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի,  Երևան քաղաքի քննչական վարչության, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժինների շենքերը:

Վերանորոգման փուլում են գտնվում Տավուշի, Արարատի մարզային քննչական վարչությունների, Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի,Լոռու մարզի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի, Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի, ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի շենքերը։

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ