20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«200 հազար տուգանքով կարող են լրագրող ծեծել…»

«Անցած տարի հուլիսի 17-30-ը ներառյալ տուժվել են 27 լրագրողներ, ՀՔԾ-ի տվյալներով ՝21-ը պաշտոնապես տուժող են ճանաչվել»,-այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը:

Մելիքյանը նկատեց, որ 8 լրագրողի գործով ներկայացվել է մեղադրանք,որից  7-ի գործը գնացել է դատարան:

«Դատարանում էլ ծիծաղելի վճիռներ են կայացվել: Պարզվում է 200 հազար տուգանքով կարող են  լրագրող ծեծել, կամ տեխնիկան փչացնել»,-ընդգծեց Աշոտ Մելիքյանը:

Բանախոսը նկատեց, որ երբ լրագրողները փորձում են իրենց իրավունքների պաշտպանությանը առնչվող հարց բարձրացնել ընկնում են տհաճ իրավիճակի  ու քաշքշուկների մեջ: Ոստիկանության բաժանմունքներում նրանք ընստ էության ստորացվում են ու վերջում ստացվում է, որ անիմաստ ժամանակ են վատնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ