07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրավունքը գերակա է օրենքից. Գևորգ Սաֆարյանի նամակը

Գևորգ Սաֆարյանի հայտարարությունը վերջերս ակտուալ դարձած պաշտպանական հարցերի կապակցությամբ.

Օրենք թե իրավունք
Վերջին օրերին հանրության տարբեր շերտերում ակտիվորեն քննարկվում է երկու հարց՝ արդյոք ամբաստանյալը իրավունք ունի չկանգնել դատավորի դահլիճ մտնելու ժամանակ և արդյոք պաշտպանը իրավունք ունի լքել դատարանի դահլիճը իր պաշտպանյալի պահանջով: Որոշ սովետական «իրավագետներ» այս հարցերին պատասխանելով սկսեցին հղումներ կատարել քրեադատավարական օրենսգրքին: Այս երևույթը բնորոշ է թե սովետական, թե այլ տոտալիտար պետությունների «իրավագիտությանը»: Տոտալիտար պետությունները մարդու իրավունքների նկատմամբ ունեն հետևյալ մոտեցումը. «Մարդը ունի այնպիսի իրավունքներ, ինչպիսիք նրան կտա պետությունը»: Այսինքն, եթե Սովետական Միության օրենքը քեզ իրավունք չի տալիս լինել այլախոհ, իսկ դու այլախոհ ես, ապա քեզ կաքսորեն Սիբիր: Ցավոք սրտի իրավունքի այսպիսի փիլիսոփայության կրողներ կան նաև մեր օրերում և ինչն առավել ցավալի է այդպիսիք կան նաև փաստաբանական համայնքում:
Ժողովրդավարական և իրավական պետություններում գործում է իրավունքի հակառակ մոդելը. «Պետությունը սահմանափակված է մարդու իրավունքներով»: Այսինքն եթե օրենքը քեզ չի թույլատրում լինել այլախոհ, բայց դու ունես դրա իրավունք, ապա պետք է փոխել այդ օրենքը: Եվ եթե օրենքը հակասում է իրավունքին, ապա այդ օրենքը չի կարող լինել իրավական և կիրառելի. «իրավունքը գերակա է օրենքից»: Իսկզբանե նշված հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին՝
1. Իրավունք ունի արդյոք քաղաքացին համարելու, որ իր երկիրի իշխանությունները՝ ոչ լեգիտիմ են, չունեն ժողովրդի կողմից տրված իշխանություն, բռնազավթել են ժողովրդի իշխանությունը և այդ իշխանության մաս կազմող «դատարանը» նույնպես չունի ժողովրդի կողմից տրված իշխանություն, իրականացնում է ոչ թե արդարադատություն, այլ կատարում է քաղաքական պատվերներ:
2. Իրավունք ունի արդյոք քաղաքացին իր վերը նշված կարծիքն արտահայտելու:
Այս հարցերի պատասխանները միանշանակ են: Մարդու ազատ մտածելու և ազատ արտահայտման իրավունքները խոսում են հենց այն մասին, որ այո քաղաքացին ունի վերը նշված կարծիքը ունենալու և այն արտահայտելու իրավունք:
Ամբաստանյալը նույնպես քաղաքացի է և ունի իրավունք համարելու, որ «դատարանը» չունի ժողովրդի կողմից տրված իշխանություն և իրականացնում է, ոչ թե արդարադատություն, այլ իրականացնում է քաղաքական պատվեր և ունի իրավունք արտահայտել իր տվյալ կարծիքը չկանգնելով «դատավորի» դահլիճ մտնելու ժամանակ:
Անդրադառնալով այն հարցին, թե պաշտպանը իրավունք ունի լքելու դատարանի դահլիճը իր պաշտպանյալի պահանջով, «սովետական իրավագետները» պնդում են, որ օրենքը պաշտպանին նման իրավունք չի տալիս: Սակայն նրանք մոռանում են մի պարզ հանգամանք: Պաշտպանին լիազորություններ տալիս է ոչ թե օրենքը կամ դատարանը, նրան լիազորություններ տալիս է իր պաշտպանյալը և տալիս է այն չափով, որքան որ ինքն է համարում անհրաժեշտ: Օրինակ՝ ամբաստանյալը կարող է լիազորել իր պաշտպանին իր անունից ներկայացնել միջնորդություններ, սակայն չլիազորել իր անունից հարցեր ուղղել վկաներին և անգամ ամբաստանյալը իրավունք ունի հանել այն հարցը, որը կտրվի իր պաշտպանի կողմից: Պաշտպանը ընդամենը հանդիսանում է ամբաստանյալի լիազորված անձը և նրա լիազորությունների սահմանը գծվում է հենց ամբաստանյալի կողմից:
Պաշտպանը իրավունք չունի կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսիք նրան չի լիազորել իր պաշտպանյալը և եթե նա կատարի իր պաշտպանյալի կամքին հակառակ գործողություններ, ապա պաշտպանյալը կարող է հրաժարվել այդ պաշտպանից և պահանջել փաստաբանական պալատից այդ փաստաբանին զրկել արտոնագրից՝ ամբաստանյալի պաշտպանության իրավունքի ոտնահարման համար:
Ելնելով վերոգրյալից պաշտպանը իր պաշտպանյալի բացակայության ժամանակ իրավունք չունի մնալ դատարանի դահլիճում և ներկայացնել ամբաստանյալին, եթե վերջինս նրան նման լիազորություն չի տվել, իսկ դահլիճում մնալու պարագայում կոտնահարի իր պաշտպանյալի իրավունքները:
Վերը նշված իրավունքների իրացման հարցին անդրադառնալիս «սովետական իրավագետները» պատասխանում են, որ այդ իրավունքների իրացումը սահմանված չէ օրենքով: Ինչպես նշել էի սկզբում այն օրենքը, որը հակասում է իրավունքին կիրառելի չի կարող լինել:
Կարելի է շատ երկար խոսել իրավունքից, իրավունքի իրացումից, սակայն ոչ իրավական պետությունում խոսել իրավունքի իրացումից, ուղղակի ծիծաղելի է:

Գևորգ Սաֆարյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախուց

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ