Կարան դրանց չտան. գեներալը՝ նախարարների ու պատգամավորների աշխատավարձից
՛՛Թող ստանան, ի՞նչ ա եղել, մեր բանակն ա, մեր ոստիկանությունն ա, սաղ գիշեր-ցերեկ չարչարվող տղերք են, դրանց էլ թող տան, ի՞նչ ա եղել՛՛,-այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով պատասխանելով զինծառայողների և ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին։
Հարցին, թե ճիշտ է համարում նախարարների և պատգամավորների աշխատավարձերը բարձրացումը, Ս․Սարոյանը պատասխանեց․ ՛՛Կարան դրանց չտան, թող էտ էլ տան էդ տղերքին, այ մարդ․․․՛՛։ Դիտարկմանը, թե ինքը օրինակ պատրա՞ստ է հրաժարվել աշխատավարձից, գեներալը պատասխանեց․՛՛Հարյուր տոկոս, հարյուր տոկոս՛՛։
Գերենալը նշեց, որ միայն իր համար կարող է ասել, և չգիտի՝ մյուս պատգամավորները պատրստ են հրարաժվել իրենց աշխատավարձերից՝ այն նվիրելով անապահովներին: ՛՛Ես իմ տեղ կարամ պատասխանեմ, դու կարա՞ս քո տղու, ախպոր տեղ պատասխան տաս՛՛։ Իսկ երբ լրագրողը հիշեցրեց, որ մյուս պատգամավորները նրա գործընկերներն են, պատասխանեց ․՛՛Ո՜ւֆ, հա՜՛՛։