Հեռուստաալիքները չեն ցուցադրում հայկական մուլտֆիլմեր
Ըստ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի, Հայաստանում կա լավ հեռանկար անիմացիայի զարգացման համար, միայն թե կադրերի պակաս կա: Այս մասին նա ասաց “Հենարան” մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում: Չնայած կադրեր պատրաստվում են, սակայն աշխատանք չկա:
Մուլտիպլիկատորի խոսքով, հայկական հեռուստաալիքները չեն ցուցադրում տեղական անիմացիոն ֆիլմերը: Փոխարենը դրանք մասնակացում են միջազգային փառատոններին:
“Խորհրդային Միության օրոք արտադրված ֆիլմերը պարտադիր ցույց էին տրվում: Հիմա հեռուստաընկերությունները նախընտրում են սերիալներ, այլ երկրների մուլտֆիլմեր”,-ասաց Սահակյանցը: Վերջինս նաեւ նշեց, որ պատճառը գումարը չէ. սյդ ֆիլմերը տեղական հեռուստաընկերություններին տրվում են անվճար:
Սահակյանցը ափսոսում է, որ վերջին շրջանում արտադրված ֆիլմերը բաց ցուցադրությունից հետո այլեւս չեն ցուցադրվում:
Ոլորտի զարգացման միակ խոչընդոտն այս պահին ֆինանսներն են. ”Պետական հովանավորություն կա, բայց բավարար չէ: Դա լրացնելու համար անհրաժեշտ է մասնավոր բիզնես հատվածի աջակցությունը”,-ասաց նա:
Ի դեպ հոկտեմբերի 28-ը անիմացիայի միջազգային օրն է: