Պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Հունաստանի պաշտպանության նախարարը
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանում Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գխավորած պատվիրակությունը: Հոկտեմբերի 29-ին, ժամը 10:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը:
Արարողության ավարտին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի առանձնազրույցը, որին կհաջորդի հայկական և հունական պատվիրակությունների կազմով հանդիպումը: Նախատեսված է նաև կարճատև մամուլի ասուլիս:
Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ին, ժամը 09:00-ին կացելեն Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ժամը 16.30-ին` Մատենադարան:
Լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր հոկտեմբերի 29-ին մինչև ժամը 09:45-ը: