06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սաքունցի հրատապ նամակը

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հրատապ նամակ է տարածել, որտեղ ասվում է.

2013թ․ հոկտեմբերի 24-ին Բելառուսի մայրաքաղաքում՝Մինսկում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Պուտինի, Բելառուսի նախագահ Գ․Լուկաշենկոն, Ղազախստանի Նախագահ Ն․Նազարբաևը,  բավարարեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Ս․Սարգսյանի և Ղրղզստանի նախագահ Ա․Աթամբաևի դիմումը Եվրասիական տնտեսական միությանը և Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ։

Առաջին հայացքից սովորական թվացող այս արտահայտությունն իրականում իրենից ներկայացնում է մարտահրավեր ոչ միայն Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների նկատմամբ, այլև մարդկային քաղաքակրթությանը և համամարդկային արժեքներին։

Հայաստանի և Ղրղզստանի կողմից նշված միություններին անդամագրվելու մասին դիմումները ներկայացվել են այդ երկրների  նախագահների կողմից՝  ակնհայտորեն ժողովրդավարական սկզբունքների կոպիտ ոտնահարմամբ և առանց երկրների քաղաքացիների իրազեկման, և նրանց կարծիքը հաշվի առնելու։

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը հանդես են գալիս որպես 21-րդ դարի Եռյակ դաշինք, որի նախատիպն էր 20-րդ դարի առաջին քառորդին նացիստական Գերմանիայի, ֆաշիստական Իտալիայի և Կայսերական Ճապոնիայի կողմից ստեղծված կոալիցիան։

Մոտ մեկ դար հետո Եվրասիական մայրցամաքում վերստին տեղի է ունենում  ակնհայտ ավտորիտար և բռնապետական պետությունների ակումբին ինքնիշխան պետությունների բռնակցման գործընթաց, որը հանդիսանում է լուրջ մարտահրավեր  թե բռնակցվող պետությունների քաղաքացիների իրավունքներին, կյանքին և նրանց անվտանգությանը, այլև առնվազն աշխարհամասի պետություններին և նրանց քաղաքացիներին։

Հերթական անգամ միջազգային հանրության աչքի առջև տեղի է ունենում ավտորիտարիզմի , բռնապետության համախմբում, ձևավորվում է մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին դեմ ուղղված նոր համակարգված մարտահրավեր։

Դիմում եմ միջազգային, միջպետական կառույցներին, ժողովրդավարական պետություններին, քաղաքացիական հասարակության  ինստիտուտներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ անտարբերության չմատնել Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում տեղի ունեցող գործընթացները։

Պետությունները, որոնցում ժողովրդավարական ինստիտուտներ կայացած չեն կամ գտնվում են կայացման դժվարին փուլում, կարողություն չունեն միայնակ դիմագրավելու նոր մարտահրավերներին։

Անհրաժեշտ է անհապաղ որպես օրակարգային հարց քննարկել ՛՛Եվրասիական աշխարհամասում ժողովրդավարության և մարդու իրավունքների ժամանակակից մարտահրավերները և դրանց դիմագրավման ուղիները՛՛:

Արթուր Սաքունց,

Իրավապաշտպան,

՛՛Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՛՛ ՀԿ ղեկավար

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ