Այրվել է մեքենա

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հոկտեմբերի 28-ին, ժամը 08.24-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկի արձանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ “ՎԱԶ-2106” մակնիշի 03 ԼԼ 246 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են մալուխներ:
Հրդեհը մարվել է ժամը 08.27-ին: