11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Մովսիսյանի հերթական գնդակը

Ռուսաստանի առաջնությունում կայացած 14-րդ տուրում Մոսկվայի ՛՛Սպարտակը՛՛ սեփական հարկի տակ 2-0 հաշվով առավելության հասավ ՛՛Ռոստովի՛՛ նկատմամբ:

Հաղթանակի գործում իրենց մեծ ավանդն ունեցան Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիզը: Առաջին գոլի ժամանակ Օզբիլիզը մեն-մենակ դուրս բերեց Մովսիսյանին, որի նկատմամբ խաղի կանոնները խախտեցին:

Նշանակված 11մ հարվածն էլ անվրեպ իրացրեց Մովսիսյանը, ով խփեց իր 8-րդ գնդակը առաջնությունում եւ ռմբարկուների ցուցակում դուրս եկավ 3-րդ հորիզոնական: 
՛՛Սպարտակը՛՛ այս հաղթանակից  հետո վաստակեց 30 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ