21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ոչ մեկին չունեմ ապացուցելու, որ իմ երեխայի հայրը ես եմ. Ամիրխանյանը վայր դրեց լիազորությունները

Շարունակվում է  կոմպոզիտորների միության համագումարը: Այն ընթանում է իրարամերժ կարծիքներով եւ կրքերով: Համագումարին հանդես եկավ նաև կոմպզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը:

Սակայն նրա ելույթը միության անդամների միջև տարակարծություն եղավ և շատերին հարցեր տալու և հայտարարություններ անելու հնարավորություն չտրվեց, քանի դեռ միության նախագահը ելույթ չէր ունեցել:

“Այնուամենայնիվ, կյանքը շարունակենք”,-այսպես սկսեց իր ելույթը Ռոբերտ Ամիրխանյանը: Նա նկատեց, որ արդեն կա ծրագիր՝ ամեն կերպ տապալել համագումարը, քանի որ այն դեռ իր ընթացքի մեջ չի մտել, սակայն արդեն կան տարակարծություններ:

Ռոբերտ Ամիրխանյանը հույս հայտնեց, որ համագումարին ամեն դեպքում կգտնեն բանական զրույցի ձևը և կհասկանան, թե ինչումն է խնդիրը: “Միությունը ինքնափլուզման մեջ է”,-ասաց նա:

Նա նշեց, որ իրենց մեղադրում են վարչություն չունենալու մեջ, և ավելացրեց, որ անցած համգումարից հետո մարդկանց որոշակի մի խումբ այնպես արեցին, որ վարչություն ընտրելու համար քվորում չլինի:

“Ես չեմ կարող այսպիսի անբորայական մթնոլորտում աշխատել: Հիմա էլ իմ երգի մասին են խոսակցություններ տարածում` իբր ես չեմ գրել: Ես ասեմ, որ ոչ մեկին չունեմ ապացուցելու, որ իմ երեխայի հայրը ես եմ”,-ասաց նա:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ